Բագրատ Սրբազանն ազդարարեց գործող իշխանության մերժման մեկնարկը (տեսանյութ)
Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ երեկ ինքը, հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, բանաձևել է ժողովրդի պահանջը։
«Ձեր ձայնը դառնալով՝ հռչակել եմ այն պահանջը, որ կառավարության ներկա ղեկավրը պետք է հրաժարվի։ Դա ձե՛ր պահանջն է եղել։ Մեզ ոմանք ասում են՝ անհաղթահարելի պահանջ եք դրել։ Ո՛չ, անհաղթահարելի պահանջ չենք դրել, մենք նշաձողն ենք սահմանել, այս ժողովրդի ցանկությունը, պահանջն է դա։
Հայաստան աշխարհում պիտի սահմանվի, որ այս կառավարության ղեկավարն այլևս անընդունելի է։ Հոգևոր և բարոյական դաշտում իրենք՝ որպես այդպիսին, այլևս գոյություն չունեն, և բոլորդ այդ մերժման պրոցեսի մեջ պիտի լինեք՝ ոչ միայն սոսկ նրա (Փաշինյանի-խմբ․), այլև ձեր բոլոր կապերը կտրելու բոլոր նրանց հետ, ովքեր այդ չարժեքային համակարգի մեջ են ապրում։ Սա հստակ գործողություն է, շատ հստակ գործողություն։ Բոլոր առումներով կապակցվածությունը նրանց հետ պետք է բացառվի։ Նրանք պետք է զգան, որ ընդունելի չեն»։,- ասաց Սրբազանը։