ՌԴ պետդուման Միխայիլ Միշուստինին վերահաստատել է կառավարության ղեկավարի պաշտոնում
Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավորները մայիսի 10-ի լիագումար նիստում հաստատել են Միխայիլ Միշուստինի թեկնածությունը Ռուսաստանի կառավարության ղեկավարի պաշտոնում: Թեկնածությունն առաջադրել է նախագահ Վլադիմիր Պուտինը։
Միշուստինին աջակցել են խորհրդարանական հինգ խմբակցություններից չորսը։ Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունը ձեռնպահ է քվեարկել։ Նշանակմանը կողմ է քվեարկել պալատի 432 քվեարկած անդամներից 375-ը։