Բեռնատարի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում էր. ՀՀ ոստիկանապետ
Չեմ կարող ասել, թե ինչու էր վարորդը վարել մարդկանց ուղղությամբ, բայց բեռնատարի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում էր: Այս մասին factor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը:
Հարցին, թե ոնց է կարողացել բեռնատարը մտնել բոլոր կողմերից փակ հրապարակ, ոստիկանապետը պատասխանել է, որ վարորդը «քշել է ոստիկանների ուղղությամբ բորդյուրներով»:
Նա նշել է, որ ոստիկանների շրջանում վիրավորներ չկան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հանրապետության հրապարակում բեռնատարը վարել են մարդկանց ուղղությամբ, բարեբախտաբար, վիրավորներ եւ զոհեր չկան:
ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել դեպքի առթիվ: