Վահանակ՝ Կիպրոսի Արմենիաս փողոցում
Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանն ի աջակցություն՝ մայիսի 12-ին 13 երկրների 40 քաղաքներում ակցիաներ են լինելու։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի չորսի կեսօրից Կիրանցից քայլերթով շարժվել էին Երևան։ Նրանք մայիսի 9-ին հասան Երևան՝ Հանրապետության հրապարակ։
Բագրատ Սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու համար ժամանակ տվեց, սակայն Փաշինյանի կողմից արձագանք չեղավ։
Սրբազանը հայտարարեց, որ սկսում են խաղաղ, անհնազանդության միջոցառումները՝ Երևանում և մարզերում։
«Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարել էր Բագրատ Սրբազանը։