Հութիները անօդաչու սարքերով և հրթիռներով հարվածել են իսրայելական նավերին
Եմենի հութիները Ադենի ծոցում և Հնդկական օվկիանոսում նավարկող իսրայելական երեք նավի են հարվածել: Հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան տեղեկացրել է, որ կիրառվել են անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ, այդ թվում՝ բալիստիկ:
«Եմենի զինված ուժերը ուշադրությամբ հետևում են Գազայի հատվածում իրադարձություններին և անհրաժեշտության դեպքում կակտիվացնեն ռազմական գործողությունները՝ հաջակցություն Պաղեստինի ժողովրդի»,- նշել է պաշտոնյան:
Ավելի վաղ հութիները նախազգուշացրել էին, որ թիրախավորելու են իսրայելական և այդ երկրի հետ կապ ունեցող նավերը, այդ թվում՝ առևտրային, մինչև Իսրայելը չդադարեցնի Գազայի հատվածի շրջափակումը: