Ոստիկանները ձերբակալել են հրապարակ ներխուժած բեռնատարի վարորդին
Մի քաղաքացի իր բեռնատարով, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, մուտք է գործել Հանրապետության հրապարակ, հայտնում են «Sputnik Արմենիա»-ին ոստիկանությունից։
Ոստիկանները ձերբակալել են վարորդին և խուլիգանություն կատարելու կասկածանքով տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին։
Նախնական տվյալներով՝ վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում և ըստ իր խոսքերի՝ եկել էր հրապարակ ցույցին մասնակցելու համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am-ի տելեգրամյան ալիքում տեսանյութ էին հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է բեռնատար մեքենան վարել է հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ։