Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)
Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են։
Այս մասին Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առաջին արտաքին գործերի նախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Վտանգի տակ է մեր պետականությունը, դա բոլորս գիտենք: Այդ կորստի ահազանգն ու վերածննդի հավատն են միացրել մեր հայրենակիցներին:
Եթե պետք է շարունակվի այս մեղսակից հայրենազրկումը, ապա այս վիճակը անպայման պետք է ստեղծվեր, խայծը եղել է: Սա հնարավորությունների պատուհան է:
Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են»,- ընգծեց մեր զրուցակիցը: