Ճշմարտության երթը նաև հստակ ուղերձ է աշխարհին ՝ Հայաստանը ծնկի եկած, հուսալքված և հանձնված չէ․ Վարդան Ոսկանյան
Ճշմարտության երթը նաև հստակ ուղերձ է աշխարհին առ այն, որ Հայաստանը ծնկի եկած, հուսալքված և հանձնված չէ։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Սբ. Մեսրոպի քաղաքակրթական ճիգով դեռևս 1600 տարի առաջ վերընձյուղված մեր ազգը պայքարում է իր արժանապատիվ հայրենիքի ու ինքնության համար՝ Աստծո կամոք և Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ»,- նշել է նա:
Նշենք, որ մայիսի 4-ից Տավուշի մարզի Կիրանց գյուղից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը, որը երեկ երեկոյան հասել էր Աբովյան քաղաք, այսօր շարժվել է դեպի Երևան եւ հիմա մայրաքաղաքում է:
Այսօր ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում երթի մասնակիցներն ու նրանց միացած քաղաքացիներ հավաք կանեն։
Այս օրերի ընթացքում երթին բացի տավուշցիներից, միացել են Հայաստանի այլ շրջաններից քաղաքացիներ, արվեստագետներ, զոհված զինծառայողների հարազատները։ Քայլերթի մասնակիցները շարքերն անընդհատ համալրում են նոր քաղաքացիներ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն իրենց աջակցությունն են հայտնել Հայ Առաքելական եկեղեցու տարբեր թեմեր, նաև միացել երթին։