Վահան Քերոբյանի եղբայրը միացել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը, միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այս մասին հայտնում է News.am-ի թղթակիցը։
Նա «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ պաստառով՝ կառավարության շենքի դիմաց է։
Նշենք, որ այժմ մայիսի 4-ից Տավուշի մարզի Կիրանց գյուղից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը գալիս է Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 16:00-ին սպասվում է հանրահավաք։