Լոս Անջելեսի հայ համայնքը միացել է Շարժմանը
Երթ և հանրահավաք է եղել Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում: Երթը առաջնորդել են տեղի Սուրբ Մարիամ հայկական եկեղեցու սպասավորները:
Ամերիկաբնակ հայերի պնդմամբ՝ սա վերջին տարիների ամենաբազմամարդ հանրահավաքն է Լոս Անջելեսում: Տեղացիները իրենց աջակցությունն են հայտնել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին և նրան միացած քաղաքացիներին: