Պուտինն ու Փաշինյանը համաձայնեցրել են ՀՀ որոշ մարզերից ՌԴ սահմանապահների դուրսբերումը. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի մի շարք շրջաններից ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերման մասին, սակայն նրանք կմնան Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանին։
«Այո, դա ճիշտ է, 2020 թվականի աշնանը հայկական կողմի խնդրանքով մեր զինվորականներն ու սահմանապահները տեղակայվել են Հայաստանի մի շարք շրջաններում։ Փաշինյանն ասել է, որ այսօր, փոխված պայմանների պատճառով, նման անհրաժեշտություն չկա, ուստի նախագահ Պուտինը համաձայնեց, և համաձայնեցվեց մեր զինվորականների, սահմանապահների դուրսբերումը»,- ասել է Պեսկովը:
Միաժամանակ նա նշել է, որ հայկական կողմի խնդրանքով սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին։
«Նրանք կմնան այնտեղ և կշարունակեն կատարել իրենց գործառույթները»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։