Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ ժողովրդից հաղթանակները «գողացած» իշխանությունը` Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, այսօր որոշել է լուսադեմին այցելել Հաղթանակի զբոսայգի՝ մայիսի 9-ին Հաղթանակի տոնի առթիվ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմում եւ Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին:
Իշխանական պատգամավորներին զգուշացրել են՝ ամենուշը առավոտյան 8-ին լինել զբոսայգում, որպեսզի հնարավորինս շուտ սկսեն պաշտոնական արարողակարգը, որ հանկարծ իրենց տհաճ անակնկալներ քաղաքացիները չմատուցեն։
Մենք ավելի վաղ գրել էինք, որ դեռեւս մեկ շաբաթ առաջ ՊՊԾ աշխատակիցները Փաշինյանի այցին ընդառաջ անվտանգային միջոցառումներ են իրականացնում զբոսայգում, դիպուկահարների համար հարմար տեղեր դիտարկում եւ այլն: Նախորդ տարիներին եւս Փաշինյանի այցն ուղեկցվել է անվտանգության արտակարգ միջոցառումներով, վարչապետի այցի ժամանակ թույլ չեն տվել քաղաքացիները մուտք գործեն զբոսայգի։ Այս տարի, ըստ ամենայնի, ավելի ուժեղացված ծառայություն կիրականացվի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: