Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
ԵՄ դիվանագետները մայիսի 8-ին պայմանավորվել են օգտագործել Ռուսաստանի սառեցված պետական ակտիվներից ստացված եկամուտներ Ուկրաինային օգնելու համար: Պայմանավորվածության արդյունքում մինչև ամառ Ուկրաինային կհատկացվի մոտ 3 միլիարդ եվրո զենք գնելու և վերականգնվելու համար:
Այս մասին հայտնում է Euronews-ը նշելով, որ 2022 թվականի Ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից ի վեր Մոսկվայի կենտրոնական բանկի 210 միլիարդ եվրոյի ակտիվները սառեցվել են՝ հիմնականում Բելգիայի Euroclear դեպոզիտարիայում:
Ըստ աղբյուրի՝ Բրյուսելը վաղուց առաջարկում էր օգտագործել այդ միջոցներից ստացված տոկոսները՝ Ուկրաինան վերականգնելու համար, որոնք տարեկան գնահատվում են մոտ 3 միլիարդ եվրո: Նշվում է, որ ավելի ուշ պլաններն ընդլայնվել են Կիևի ռազմական ծախսերը հոգալու համար։