Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 միլիարդ դոլարը․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցում նշել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ռեկորդային ծավալը։
«Վերջին մեկ տարվա ընթացքում ապրանքաշրջանառության աճը շատ զգալի է կազմել, և դա մեծապես պայմանավորված է դեպի մեզ հայկական արտահանման ավելացման հետ»,- ասել է Պուտինը։
Նա նշել է, որ առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի։
«Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 միլիարդ դոլարը, սա ռեկորդային է։ Նախկինում նման ծավալ չի եղել»,- ընդգծել է ՌԴ նախագահը։