Բոլորս պետք է դեմ դուրս գանք Տավուշում միակողմանի զիջումներին․ Թևանյան
Մայիսի 9-ին սկսվում է համաժողովրդական ընդվզման գործընթաց, և բոլորս մեր միասնական ջանքերով պետք է նպաստենք Հայաստանում իշխանափոխությանը և դեմ դուրս գանք Տավուշում միակողմանի զիջումներին։
Այս մասին այսօր Դավթաշեն վարչական շրջանում իրականացվող իրազեկման ակցիայի ժամանակ հայտարարել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։