Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա Երևանում
Հայտնի երաժիշտ և մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա Երևանում։ Արվեստաբան Միխայիլ Կազինիկը համաշխարհային համբավ է ձեռք բերել հանճարների ստեղծագործությունների ամենախորը գաղտնիքների մեջ խորանալու և հանդիսատեսին դրանք բացահայտելու ունակությամբ:
Արվեստագետը կիսում է իր խորը մտքերը աշխարհի միլիոնավոր մարդկանց հետ, ովքեր ներկա են լինում նրա համերգներին, լսում են նրա հեռուստատեսային և ռադիոհաղորդումները, կարդում նրա գրքերը:
Արևմուտքում Միխայիլ Կազինիկին անվանում են «Մշակույթի առաքյալ»։
Համաշխարհային երաժշտական մշակույթի մասին ավելի քան 60 ֆիլմերի հեղինակ է, «Օրփեոս», «Արծաթե անձրև» և այլ ռադիոկայանների հաղորդավար։ Համերգներով ու դասախոսություններով շրջել է գրեթե ողջ աշխարհով։ Նրա ստեղծագործության հիմնական խնդիրն է՝ «Արվեստի օգնությամբ բացահայտել ունկնդիրների և ընթերցողների ինքնատիպ հանճարը, տիեզերական էներգիան ընկալելու նրանց անհավանական կարողությունները, որոնք ծնել են Բախին և Շեքսպիրին, Մոցարտին և մեզանից յուրաքանչյուրին»։
«Ես հավատում եմ մոլորակի մարդու հանճարին»․ մաեստրոյի գլխավոր կարգախոսն է։