Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է որքան հնարավոր է շուտ ստորագրվի. Էրդողան
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի խաղաղ գործընթացում ձեռք բերված առաջընթացն իրեն ուրախացնում է, որ դրական արդյունքներ է ակնկալում մայիսի 10-ին Ալմաթիում կայանալիք ԱԳՆ ղեկավարների հանդիպումից։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի որքան հնարավոր է շուտ․ տարածաշրջանը պետք է հասնի կայունության»,- նշել է նա։
Էրդողանը հավելել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին բոլոր ոլորտներում: