Ղազախստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում
Մայիսի 7-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Չինաստանի քաղաքացի 50-ամյա Ֆեյ Լ.-ն: Նա 2018 թ. հոկտեմբերի 25-ից Ղազախստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ապօրինի միգրացիայի կազմակերպման մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: