Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 7-ին բաժին է ներկայացել 52-ամյա Ռուբեն Մ.-ն: Նա մարտի 25-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Ռուբեն Մ.-ի կամավոր ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: