Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված․ Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սպասված և անհրաժեշտ է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվայում կայանալիք հանդիպումը։
«Աշխատանքային օրվա ավարտին նախատեսվում է երկկողմ հանդիպում նախագահ Պուտինի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև։ Հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմերից»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։
Ավելի վաղ վարչապետի աշխատակազմից տեղեկացրել էին, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Նշվել էր, որ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Նախատեսված է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը: