Բոլոր մասնակից երկրների շահերից է բխում շարունակել զարգացնել ԵԱՏՄ-ն․ Պեսկով
Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությունը դրա անդամ երկրներին տալիս է ՀՆԱ-ի նկատելի աճ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Կրեմլն ակնկալում է, որ Հայաստանը կարող է դադարեցնել իր մասնակցությունը ԵԱՏՄ-ին։
Նա ընդգծել է, որ «բոլոր մասնակից երկրների շահերից է բխում շարունակել զարգացնել ԵԱՏՄ-ն»։
«Ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացն ինքնին Եվրասիական տնտեսական միության շրջանակներում շատ հաջող է ապահովում մասնակից երկրների համար,- պարզաբանել է Պեսկովը և հավելել,- «Մասնակից երկրները դա գիտեն, և, ամենայն հավանականությամբ, այս ինտեգրացիոն գործընթացի մասնաբաժինը ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։