«Աշխարհն ավելի քան երբևէ մոտ է միջուկային պատերազմին»․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ աշխարհը երբեք այնքան մոտ չի եկել միջուկային պատերազմի շեմին, որքան հիմա, հաղորդում է պետական Belta գործակալությունը։
Լուկաշենկոյի խոսքով՝ արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները հանգեցնում են լարվածության սրման ոչ միայն եվրոպական մայրցամաքում, այլև ամբողջ աշխարհում։