Վթար՝ Խորենացու փողոցում․ տուժածներին հիվանդանոց են տեղափոխել
Մայիսի 7-ին, ժամը 18:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 112 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Daewoo» (վարորդ՝ Դ. Ս.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Է. Մ.) մակնիշների ավտոմեքենաները:
Շտապօգնության աշխատակիցները Դ. Ս.-ին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն, այնուհետև փրկարարները վերջինիս մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը և «Daewoo» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Մ.-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան։