ՀԱՊԿ-ը ուզում էր Հայաստան գալ ոչ թե որպես դաշնակից, ինչպես նախատեսված է, այլ որպես խաղաղապահ. Փաշինյան
Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում ՀԱՊԿ-ը ցանկացել է տեղակայվել Հայաստանում ոչ թե որպես Հայաստանի դաշնակից, այլ որպես խաղաղապահ։ Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՀԱՊԿ-ի հետ մեր ամենամեծ խնդիրն այն էր, որ իրենք ուզում էին Հայաստան գալ ոչ թե որպես դաշնակից, ինչպես նախատեսված է, այլ որպես խաղաղապահ: Իսկ խաղաղապահի համար ի՞նչ է հարկավոր․ պատերազմ է հարկավոր։ Իսկ այս իրադրության մեջ ե՞րբ է հնարավոր պատերազմ: Այն ժամանակ, երբ մենք հրաժարվենք սահմանազատումից»,- ասաց վարչապետը՝ ընդգծել, որ այստեղ է փակվում տրամաբանական շղթան։