Մարդկանց վախեցնողներն են վախենում այս ամենից․ Բագրատ Սրբազանը անձրևի ու կարկուտի տակ Նալբանդյանի «Ազատությունն» արտասանեց (տեսանյութ)
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ դեպի Երևան հորդ անձրևի ու կարկուտի տակ շարունակվում է։
«․․․Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն»,-Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունն արտասանեց Սրբազանը։
«Մարդիկ ուզում են ազատագրվել, այս կեղտոտ, մեղսալից, նվաստացած, ստորացած վիճակից, ուզում են հաշտ ապրել, ազատ ապրել, հաղթանակած ապրել, չեն վախենում ոչ մի բանից։ Մարդկանց վախեցնողներն են վախենում այս ամեն ինչից։ Տեսեք, մի տրտունջ կա՞»,-ցույց տալով երթի մասնակիցներին՝ ասաց Սրբազանը։