Փոքրիկ հայրական խնդրանք մը բոլորին. ինչով կարող եք, օգնեք Լէո Նիկոլյանին. Տեր Սերոբ քահանա
Տեր Սերոբ քահանան ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փոքրիկ հայրական խնդրանք մը բոլորին։
Զուարթնոց Օդանաւակայանում կայ մի հայ մարդ Լէո Նիկոլյան , որին արգելել են մտնել Հայաստան։ Այդ հայրենանուէր մարդը ահա մօտ 15 օրեր հացադուլի մէջ է եւ տկար վիճակում, Հայոց հայրենիքի բարօրութեան եւ սահմանների ամրապնդման համար, ի դէմս կամայական դատապարտելի որոշումների..
Նոր խօսելով իր հետ եւ մխիթարելով ու քաջալերելով զինք Քրիստոնէական հաւատքի մէջ, խնդրում եմ որ նրա հետ կապ հաստատէք կամ օգնէք։ Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի։ Աղօթենք իր համար, կամ օգնենք ինչով որ կարող ենք, որպէսզի նա հոգեւոր ուժ ունենայ եւ իմանայ որ մենք բոլորս զիրար հաւատքով գնահատում ենք, զիրար սիրում եւ պաշտպանում, եւ չենք փափաքում տեսնել ողբերգութիւն մարդու անտեսմամբ որ մի օր կռւում էր մեր հայրենիքի համար ռազմի ճակատում։
Աղօթող եմ իր եւ բոլորին համար,
Աստուած օրհնի բոլորին»։