Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Առնվազն երկու մարդ է զոհվել, ևս 21-ը՝ վիրավորվել Չինաստանի հարավ-արևմտյան Յուննանի նահանգի հիվանդանոցներից մեկում դանակով հարձակման հետևանքով։ Այս մասին հաղորդել է Xinhua գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել Պեկինի ժամանակով կեսօրին Չժենսյունի գավառում: Կասկածյալը ձերբակալվել է ոստիկանության կողմից։
Դեպքի մանրամասնությունները պարզվում են, կատարվում է հետաքննություն: