Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է․ Ուղիղ
ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի մատույցներից մայիսի 7-ին շարունակվում է երթը դեպի Երևան՝ մեկնարկելով սահմանամերձ Կիրանցից և առաջնորդությամբ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի։
Ակցիային միացել են տարբեր, երբեմն հակադիր աշխարհաքաղաքական ուղղվածության ընդդիմադիր բազմաթիվ քաղաքական ուժեր, հասարակական գործիչներ, գիտության ու արվեստի գործիչներ։ Նրանք դեմ են Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում Հայաստանին միակողմանի զիջումներին, ընդհանրապես իշխանությունների քաղաքականությանը։
Դեպի Երեւան երթի այսօրվա առաջին գլխավոր կանգառը սպասվում է, որ կլինի Կոտայքի մարզի վարչական կենտրոն Հրազդան քաղաքը։
Արդեն մայիսի 8-ին ցուցարարները մտադիր են լինել Աբովյանում, որտեղ իրենց համախոհները կժամանեն նաեւ Հայաստանի երկրորդ քաղաքից՝ Գյումրիից։ Դեպի Երևան երթի մասնակիցները մտադիր են մինչև մայիսի 9-ի կեսօր հասնել Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակ՝ Հանրապետության հրապարակ և մանրամասն պահանջներ ներկայացնել իշխանություններին։