Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Մայիսի 7-ին, ժամը 05:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեղատան փողոցի երկհարկանի տներից մեկի տանիքում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժին հերթապահ խումբը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է մոտ 400 քմ տարածքում գտնվող տներում։
Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ փ/ծ տնօրենի տեղակալներ՝ փ/ծ գնդապետ Ե․ Կարապետյանը, փ/ծ գնդապետ Դ․ Սարգսյանը։