Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Մալիշկա բնակավայրում
Ոստիկանության Եղեգնաձորի և Մասիսի բաժինների քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 5-ին Մալիշկա բնակավայրում հայտնաբերել, ձերբակալել և Եղեգնաձորի բաժին են տեղափոխել 34-ամյա Վարդան Հ.-ին: Նա ապրիլի 29-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: