Զորքեր չենք ուղարկելու Ուկրաինա, չենք էլ պատրաստվում․ Լեհաստանի ՊՆ
Լեհաստանը չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա, լրագրողներին ասել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
«Զորքեր չենք ուղարկելու Ուկրաինա, չենք էլ պատրաստվում»- ասել է Կոսինյակ-Կամիշը։
Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարը հավելել է, որ Լեհաստանի օգնությունն Ուկրաինային շարունակվում է՝ ուկրաինական բանակի անձնակազմի համար վերապատրաստում իրականացնելու, ինչպես նաև զենք մատակարարելու ձևաչափով։