Բրյուսելում քննարկվում է ԵՄ-ի և Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ինտեգրումը
ԵՄ կառույցների, կառավարությունների, եվրոպական և ուկրաինական պաշտպանական արդյունաբերության, արդյունաբերական ասոցիացիաների, հիմնական գործընկեր երկրների և կազմակերպությունների ներկայացուցիչները հավաքվել են Բրյուսելում անցկացվող ֆորումին՝ ԵՄ-ի և Ուկրաինայի միջև պաշտպանական արդյունաբերական համագործակցության ամրապնդման նպատակով:
«Ֆորումը Եվրոպական պաշտպանական արդյունաբերական ռազմավարության իրականացման առաջին քայլն է և Ուկրաինային մեր աջակցության կարևոր մասը»,- ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Եվրամիության դիվանագիտության ղեկավարը նպատակահարմար է համարել, որ Կիևի համար զենք արտադրվի Ուկրաինայի տարածքում՝ եվրոպական ընկերությունների աջակցությամբ, ինչը թույլ կտա խնայել տրանսպորտային ծախսերը։
Համաժողովին մասնակցում է պաշտպանական արդյունաբերության ավելի քան 140 ձեռնարկություն` ԵՄ անդամ 25 երկրներից։