ՌԴ ապագա վարչապետի թեկնածությունը կհաստատվի մայիսի 10-ին
ՌԴ ապագա վարչապետի թեկնածությունը կհաստատվի մայիսի 10-ին՝ Պետդումայի լիագումար նիստում։
Նշենք, որ Ռուսաստանում հաստատված կարգով՝ կառավարությունը հրաժարական է տալիս նորընտիր նախագահի երդմնակալության օրը, որին հաջորդում է նախարարների նոր կաբինետի ձևավորման գործընթացը։
ՌԴ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը մայիսի 7-ին է կայանալու։