«Շատ հարցեր են կուտակվել»․ ՌԴ նախագահի օգնականը հայտնել է՝ Պուտինը մայիսի 8-ին կհանդիպի Փաշինյանի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, շատ հարցեր են կուտակվել, որոնք պետք է քննարկվեն, ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Վերջին շրջանում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում խնդրահարույց հարցեր են կուտակվել, որոնց շուրջ, ինչպես մենք ակնկալում ենք, անկեղծ քննարկում կծավալվի երկրների ղեկավարների միջև»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը։