Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մայիսի 4-ին Երևան քաղաքի Արցախի փողոցում հայտանբերել և Աշտարակի բաժին են տեղափոխել 44-ամյա Հայկ Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն: