Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
Եվրամիությունում պատրաստվում են Հայաստանի հետ գործընկերության օրակարգը պատրաստելուն:
Այս մասին ասել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն Բուդապեշտում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Որպես Եվրամիությունում մեր նախագահությանն ընդառաջ նախապատրաստական գործողություն՝ մենք կարողացել ենք քայլեր ձեռնարկել զարգացնելու Հայաստանի և ԵՄ–ի միջև կապերը: Մենք պատրաստվում ենք Եվրամիության և Հայաստանի միջև գործընկերության օրակարգը պատրաստել: Բացի այդ՝ պատրաստվում ենք ազատականացման երկխոսությունը սկսել երկու կողմերի միջև»,–ասել է նախարարը:
Սիյարտոն հույս է հայտնել, որ այս երկու գործընթացները հաջողությամբ և արդյունավետությամբ կպսակվեն:
Հունգարիան 2024 թվականի հուլիսի 1-ից կստանձնի ԵՄ նախագահությունը։