Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Եվրոպական միության ծրագրերը շոշափելի քայլերով առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում։
Այս մասին Արարատ Միրզոյանը հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Վստահ եմ՝ գիտեք, որ մենք մի գործընթացի մեջ ենք, որն էականորեն, մոտեցնում է Հայաստանը ԵՄ-ին և ԵՄ-ն Հայաստանին, և այս պահին մեր սեղանին է նախաձեռնությունների մի նոր փաթեթ։ Այստեղ մեծապես հույս կդնենք և կհենվենք Եվրոպական միությունում Հունգարիայի առաջիկա նախագահությանը և վստահ ենք, որ հարցերը և նախատեսվող ծրագրերը շոշափելի քայլերով առաջ կգնան նաև Ձեր նախագահության ընթացքում»,- նշել է Արարատ Միրզոյանը։
Հունգարիան 2024 թվականի հուլիսի 1-ից կստանձնի ԵՄ նախագահությունը։