Առջևում ոստիկանական զորքեր կան․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Առջևում ոստիկանական զորքեր կան: Եթե երթի միջից որևէ մեկը սադրեց, ուրեմն իշխանությունների կողմից ներդրված անձ է։ Այս մասին հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի չորսի կեսօրից Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։
«Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարել էր Բագրատ Սրբազանը։