ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերով շաբաթվա պատկերը
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերով շաբաթվա պատկերը.
-Քաղաքացին փորձել է ներմուծել մաքսային հսկողությունից թաքցված ավտոմեքենայի յուղեր.
-Մաքսային ծառայողները հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված և չհայտարարագրված 6844 տուփ ծխախոտ.
-Պարզվել է, որ տարանցման հայտարարագրում և փաստացի ապրանքերում կան անհամապատասխանություններ.
-Օդային ճանապարհով առանց հայտարարագրման բրենդային օծանելիքների ներմուծման փորձը կանխվել է.
-Փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, անլար ականջակալնել և այլ աքսեսուարներ.
-2 դեպքով չհայտարարագրված ապրանքների` սպորտային կոշիկների, հողաթափերի, կոսմետիկայի և օծանելիքի անօրինական տեղափոխումը կասեցվել է: