Գնել Սանոսյանն այցելել է ատոմակայան ու տվել խիստ հանձնարարականներ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել Հայկական ատոմային էլեկտրակայանում։
Խորհրդակցության ընթացքում «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը նախարարին է զեկուցել կատարված և ընթացքում գտնվող աշխատանքները։
Քննարկվել են Ատոմակայանի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքի, առկա խնդիրների, կատարվող աշխատանքների ժամկետների համապատասխանության վերաբերյալ հարցեր։
Նախարար Սանոսյանը տվել է խիստ հանձնարարականներ, որպեսզի սահմանված ժամկետները պահպանվեն, ինչպես նաև վերլուծվեն այն դեպքերը, երբ նախատեսված ժամկետները չեն պահպանվել և ներկայացվեն համապատասխան հիմնավորումներ։