Ատելության խոսք ասողը վստահ է, որ ինքը անպատիժ է մնալու և ինչ ասես գրում է․ Գեղամ Նազարյան
ԱԺ-ում շարունակում են քննարկել Գլխավոր դատախազության՝ 2023-ի գործունեության մասին հաղորդումը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գլխավոր դատախազին իր ելույթում հարցրեց.
«Ատելության խոսք ասողը վստահ է, որ ինքը անպատիժ է մնալու և ինչ ասես գրում է: Մտածում է՝ այդ մարդն իմունիտետ ունի, բայց այդ մարդու ընտանիքի անդամներին ցավ է պատճառում:
Եթե ես փողոցում հանդիպեմ մեկին, որը երկու օր առաջ գրել է, որ Գեղամ Նազարյանը ծախել է իր Կիրանցը, որդու շիրիմը, ինքը այլանդակի մեկն է, որ նման բան է արել, եթե ես իրեն սատկացնեմ, ինձ քրեական պատիժ հասնո՞ւմ է, թե՞ չի հասնում: Խնդրում եմ պարզաբանեք, որ ես հասկանամ` ինչ անեմ, որովհետև այս դեպքում իրավապահ համակարգը լուռ է, ինքը ոչինչ չի անում: Լավագույն դեպքում ասում են՝ մենք չենք գտնում` ով է գրողը: Բա այս տեխնիկայի դարում մի՞թե իրավապահ համակարգը չի կարողանում գտնել այդ այլանդակներին:
Լավ, մեկ լռեմ, երկու լռեմ, բա իմ ընտանիքի հոգեբանական կտտանքները ո՞վ է փոխհատուցելու: Հա, գիտեմ, բոլորդ կասեք՝ դե բանի տեղ մի դիր: Հեշտ չի, ժողովուրդ, բանի տեղ չդնել, մանավանդ, որ որդու թեմա են շահարկում, հայրենիքի թեմա են շահարկում ու ասում, թե ես վաճառել եմ իմ որդու շիրիմը, իմ հայրենիքը: Պե՞տք է պատժել նրանց, թե՞ չպետք է: Լավ, ի՞նչ պետք է անենք, երբ մի այլանդակ Youtube-ում, TikTok-ում այդ կարգի մեղադրանքներ է անում»:
Մանրամասն՝ տեսանյութում։