Չեխիայի Ուրարտու Հայ-Չեխական միութունը աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանը
Չեխիայի Ուրարտու Հայ-Չեխական միութունը աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանը:
«Այլևս անհնար է հանդուրժել, իրենց օրինական իրավունքների համար պայքարող քաղաքացիների պահանջների ոտնահարումը, խաղաղ ցուցարարների նկատմամբ իշխանության ուժայինների կողմից անհամաչափ ուժի կիրառումն ու քաղաքական ձերբակալությունները:
Առավել ևս անթուլատրելի է օտարածին հայտարարություններով կեղծել պատմական արդարությունը և կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանությունն ու 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը»,- ասվում է հաղորդագրության մեջ: