Կեղծ հայտարարություն է․ կիրանցեցիների և Բագրատ Սրբազանի միջև որևէ տարաձայնություն չկա․ կիրանցեցիներ (տեսանյութ)
Կեղծ հայտարարություն է, կիրանցեցիների և Բագրատ Սրբազանի միջև որևէ տարաձայնություն չկա․ Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասացին բնակիչները։
«Կեղծ լուրեր են տարածում՝ զուտ ժողովրդի մեջ պառակտում մտցնելու համար։ Ամենասկզբից Բագրատ Սրբազանը մեր կողքը կանգնած է, հիմա էլ է մեր կողքը կանգնած, մենք էլ՝ իրա հետ, որովհետև միակ ադեկվատ, առանց հետին մտքերի, առանց անձնական շահերի ու հետաքրքրությունների՝ եկեղեցին է՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, մենք էլ մեր թեմի առաջնորդի հետ ենք։ Մենք ցանակնում ենք հենց այս պահին էլ լինել Սրբազանի հետ, քայլել Երևան, բայց տեսնում եք՝ ինչքան ուժային կառույցներ կան, ոչ մեկի հանդեպ վստահություն չունենք, չենք կարող լքել մեր հողը, դարպասները»,-ասաց բնակիչներից մեկը։
Միանշանակ մենք Սրբազանի հետ ենք, ուղղակի այստեղ ենք կանգնել, որ թույլ չտանք որևէ գործողություն կատարեն։ Մենք կմիանանք անպայման Երևանում, ուղղակի չի լինում այս պահին թողնենք, դրա համար չենք կարում ոչ մի վայկյանը թողենք, միանանք իրանց»,-ասաց մեկ այլ կիրանցեցի։
Նրանք քայլերթը միանշանակ արդյունավետ են համարում, որպեսզի այդկերպ իրենց ձայնը տեղ հասցնեն, որ մի գյուղի խնդիր չի, այլ հայրենիքի։