Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի
ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին այցելել է օկուպացված Շուշի քաղաք։
ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։
«Այսօր դեսպան Լիբբին իր կնոջ հետ այցելել է Ֆիզուլի և Շուշի քաղաքներ։ Ուղևորության ընթացքում դեսպանը նախատեսում է հանդիպել կառավարության ներկայացուցիչների հետ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ դեսպանը խոսել էր այն մասին, թե ինչու չի այցելում Շուշի։
«Այստեղ քաղաքական պատճառներ չկան։ Ես կգնամ, երբ պատրաստ կլինեմ. դեռևս պատրաստ չեմ», - ասել է նա։