Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրողի նկատմամբ. Գոհար Հայրապետյան
Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ:
Այս մասին գրել է լրագրող Գոհար Հայրապետյանը:
«Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ Թումանյան փողոցի վրա հարձակվել է իմ գործընկեր Ժիրայր Ոսկանյանի վրա: Մի քանի հոգով ծեծի են ենթարկել, սեռական բնույթի հայհոյանքներ տվել, գողացել հեռախոսը:
Այդ ամենը տեղի է ունեցել պարեկների ներկայությամբ»,- գրել է Գոհար Հայրապետյանը: