Կարսի քաղաքապետը խիստ հակահայ ելույթ է ունեցել
Ներկայիս Թուրքիայի Կարս քաղաքի քաղաքապետ Նևզաթ Բոզքուշը թուրքական հեռուստաալիքներից մեկի եթերում հակահայ հայտարարություններ է արել՝ հայերին անվանելով «ցեղասպան»։ Այս մասին գրում է allTurkey.am-ը:
Անդրադառնալով Հայաստանի հետ սահմանային անցակետը բացելու հարցին՝ Կարսի քաղաքապետը նշել է, թե քանի դեռ Արցախի հիմնահարցը չի լուծվել, հայկական կողմի հետ բաց սահմաններ չեն լինելու։
Ապա նա սկսել է մեղադրել հայերին «Ղարաբաղում ադրբեջանցիների դեմ ցեղասպանություն իրականացնելու» համար։ Նա սկսել է մտացածին դեպքեր պատմել, թե ինչպես են «հայերը դաժանաբար վարվել ադրբեջանցիների» հետ։
Նա նաև հիշել է, թե ինչպես էր Հայաստանի տարածք անցնել փորձող Թուրքիայի քաղաքացին, ով ներկայացվում էր որպես հովիվ, սպանվել հայկական կողմի ձեռքով, թեև պարոն Բոզքուշը լավ գիտի, որ սահմանի այդ հատվածը Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապատ ստորաբաժանումներն են հսկում, և միջադեպի ժամանակ հենց նրանք էին կրակ բացել սահմանախախտի վրա։