Վաղը ժամը 12:00-ից կշարունակենք երթը. Գառնիկ Դանիելյան
Վաղը ժամը 12:00-ից կշարունակենք երթը այստեղից: Այս մասին հայտարարել է Տավուշը հանուն հայրենիքի շարժման մասնակից, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը շնորհակալություն հայտնելով երթի մասնակիցներին:
Նշենք, որ քայլերթը հասել է Սեւան:
Նշենք, որ քայլերթը մեկնարկել է Կիրանց գյուղից: Քայլերթն անցել է Սարիգյուղով, Իջեւանով, շարժման մասնակիցները գիշերել են Հաղարծինի վանքի մոտ:
Քայլերթին է միացել են նաեւ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Արթուր Սարգսյանը, «Հայաքվե» նախաձեռնության անդամներ, 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներ, մշակութային գործիչներ:
Բագրատ Սրբազանը ավելի վաղ հայտարարել էր, որ շարժումը մայիսի 9-ի կեսօրին կհասնի Երեւան եւ կոնկրետ պահանջներ կներկայացնի իշխանությանը:
Շարժման մասնակիցների պահանջն է դադարեցնել իշխանությունների որդեգրած զիջողական քաղաքականությունը եւ միակողմանի զիջումները: