Քանի աշակերտ է կիսատ թողել ուսումը
2022-23 ուստարում Հայաստանում տարբեր պատճառներով դպրոցական կրթությունն անավարտ է թողել 355 աշակերտ։
Նրանցից 196-ը՝ սոցիալ-տնտեսական վատ պայմանների պատճառով, 76-ի դեպքում ծնողները թույլ չեն տվել, 2-ը տեղափոխվել է ՔԿՀ, 36-ը մահացության պատճառով, 15-ը լսողական, տեսողական, հենաշարժողական անկարողության պատճառով, 24-ը՝ մտավոր թերզարգացման, և 6-ը՝ բազմահաշմանդամության պատճառով, հայտնում է radar.am-ը։