Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն մասին, որ չի կարելի բացառել ֆրանսիական զորքեր Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը, միայն ավելացնում են լարվածությունը և ոչ մի օգուտ չեն բերում: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետտոնի հայտարարությունը:
«Ես չեմ դատապարտի բարեկամ երկրի նախագահի հայտարարությունները։ Բայց ես չեմ հասկանում, թե ինչ օգուտ կա նման հայտարարություններից։ Նրանք միայն մեծացնում են լարվածությունը», - ասել է նա Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:
Կրոզետտոն հավաստիացրել է, որ Իտալիան չի դիտարկում զինծառայողներ Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը:
«Մենք կշարունակենք օգնություն ուղարկել Ուկրաինային: Մենք դա կանենք այնքան ժամանակ, քանի դեռ դա օգուտ կբերի, և այնքան ժամանակ, քանի դեռ մենք կունենանք այդ հնարավորությունը», - հավելել է նա: