Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
Իրանի 23 նահանգում ավելի քան 5000 մարդ է տուժել ջրհեղների հետևանքով:
Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը (IRCS) օգնություն է ցուցաբերել 23 նահանգներում ջրհեղեղից տուժած 5022 մարդու:
Մայիսի 5-ի առավոտից 777 փրկարարներից բաղկացած մոտ 219 փրկարարական խումբ իրականացրել է 134 փրկարարական գործողություն՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։, փոխանցում է IRNA-ն՝ մեջբերելով IRCS-ի պաշտոնական ներկայացուցիչ Բաբակ Մահմուդի տեղեկատվությունը:
Ըստ աղբյուրի՝ այդ ընթացքում օգնության խմբերը շտապ ապաստան են տրամադրել 153 անձի, ևս 224-ին տեղափոխել են անվտանգ վայրեր և ջուրը հանել 186 բնակելի տներից:
Անցած մի քանի օրերի ընթացքում Իրանի 23 նահանգ, այդ թվում՝ Բուշերը, Խորասան Ռազավին, Հարավային Խորասանը, Սեմնանը, Ֆարսը, Քերմանը, Հորմոզգանը, Չահարմահալ Վա Բախտիարին, Սպահանը և Յազդը տուժել են ջրհեղեղներից: